Զախարովան Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի «մտավորականների առաջին հանդիպման» մասին
Դեկտեմբերի 23-24-ին արցախյան այս Պատերազմի ավարտից հետո Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի հասարակական գործիչների առաջին հանդիպումը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ճեպազրույցը հեռարձակում էր RT-ն։
«Մենք կարծում ենք, որ երկու երկրների հասարակական ակտիվիստների հանդիպումը, ինչպես ասում են, ծառայել է իր նպատակին, այն է՝ բարի ցանկություններվ կապի հաստատումը երկու հարևան երկրների գիտական, ստեղծագործական էլիտայի ներկայացուցիչների միջև՝ ստեղծելով բարենպաստ ֆոն Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների հետևողական կարգավորման համար»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով, մասնակիցները միակարծիք են եղել, որ իրենք տեսնում են մտավորականության դերը հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև անվստահության աստիճանի նվազեցման գործում։
«Կառուցողական երկխոսության տրամադրվածություն դրսևորվեց նաև այնպիսի զգայուն հումանիտար թեմաների քննարկման ժամանակ, ինչպիսին է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձը և Հայաստանի կողմից ականապատ դաշտերի մնացած քարտեզների փոխանցումը։
Մենք աջակցել, աջակցում և աջակցելու ենք նման նախաձեռնություններին։ Եվ սա հստակ է, Մենք կարծում ենք, որ նման միավորող օրակարգը չափազանց արդիական է, քանի որ այն նպաստում է առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնք մթնոլորտ են ստեղծում այլ ուղղություններով առաջ շարժվելու համար»։
Ապագայում մենք նախատեսում ենք նման շփումները կանոնավոր կերպով անցկացնել, այդ թվում նաև Ադրբեջանում և Հայաստանում»,-ասել է Զախարովան։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան մեկնաբանել է Փաշինյանի ռեզոնանսային հայտարարությունները
- Պատիվ չունեմ
- Զինվորները տուն են դառնում դեռ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա