Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը
14 կողմ, 0 դեմ, 0 անվավեր ձայներով Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվում ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածու Ահարոն Խաչատրյանը: Վարդենիսի քաղաքապետարանում հայտարարեց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը:
Ահարոն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» խմբացություններին իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար։ Նա վստահություն հայտնեց, որ միասին ի զորու են լուծելու Վարդենիս համայնքի առաջ ծառացած խնդիրները, բոլորի նպատակն է Վարդենիսի շենացումն ու հզորացումը։
Համայնքի ղեկավարի ընտրությանն ավագանու ՔՊ-ական անդամները չմասնակցեցին։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երկու դաշինքները միասին 27 հոգանոց ավագանու կազմում ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։ Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» մեկ մանդատ վերցվել և տրվել է ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում. «Ասի, էլ չզանգեք ինձի»
- Պատահական չէ, որ հատուկ կերպով ճնշումներ իրականացվում են սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ. Սաղաթելյան
- Վարդենիսում վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով կիրառվում են միջնադարյան բռնարարքներ. Իշխան Սաղաթելյան
- Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
- Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան
- Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում