«Մարդասեր» Հունգարիան քավո՞ւմ է մեղքերը
Մարդասիրական օգնության շրջանակներում Հունգարիան 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանին: Հայտնում են առողջապահության նախարարությունից։
Երեկ էլ ԱԳ նախարարությունը տեղեկացրեց, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։
Հայաստանը Հունգարիայի հետ դիվանգիտական հարաբերությունները կասեցրել է 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԱԽ որոշմամբ։
Այս մասին հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրած արտակարգ խորհրդակցության ժամանակ։
2004 թվականին Բուդապեշտում՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը հանձնվել էր Ադրբեջանին։ Բաքու հասնելուց հետո Սաֆարովը ներում էր ստացել Իլհամ Ալիևի կողմից ու ստացել ազգային հերոսի կոչում։
«Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար», - հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
Հունգարական «Átlátszó» հետաքննական լրագրողական կազմակերպության կողմից կատարված բացահայտումները լույս են սփռել տարիներ առաջ Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների միջև կայացած գործարքի վրա։ Մասնավորապես, պարզ է դարձել, որ ճիշտ այդ գործարքի կայացման ժամանակահատվածում Ադրբեջանից 7 մլն ամերիկյան դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին:
Հիշեցնենք, որ 2020 թ, մայիսիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյան ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Վճռով ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք), ինչպես նաև 14-րդ հոդվածը (խտրականության արգելք)։ Վճռում ասվում է, որ Ադրբեջանը չհիմնավորված կերպով ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ Ադրբեջանը չի կարողացել հերքել խտրականության վերաբերյալ ենթադրյալ պնդումները։
ՄԻԵԴ-ը Հունգարիայի հետ կապված խախտում չի արձանագրել։
Հիշեցնեք, որ 2004-ի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 5:30-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար կացնահարել էր 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր եղել։ Նույն օրը ոճրագործը մահափորձ էր կատարել նաև Հայաստանի զինված ուժերի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ, որը կանխվել էր: Գուրգեն Մարգարյանը, Հայ Մակուչյանը մեկնել էին Հունգարիա սովորելու՝ մասնավորապես մասնակցելու ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի դասընթացներին:
Հարակից հրապարակումներ`
- Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ Պալատի վճիռը բողոքարկվել է Մեծ Պալատին
- Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց. Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը
- ՍաՖարովի կողմից կացնահարված հայ սպայի հարազատներն արդարություն են պահանջում. The Guardian
- Հունգարիայի ԱԺ ներկայացուցիչը Panorama-ին հաստատեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման փաստը
- Հունգարիան Սաֆարովին 7մլն դոլարով վաճառել է Ադրբեջանին. Նոր բացահայտումներ
- ՄԻԵԴ-ը Ադրբեջանից և Հունգարիայից Սաֆարովի գործով պարզաբանումներ է պահանջում
- Հունգարիան վայելում է Սաֆարովի էքստրադիցիայի պտուղները
- «Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել». Դավիթ Հարությունյանը` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սառեցման մասին
- Ռամիլ Սաֆարովի գործը ԵԽԽՎ-ում կքննարկվի հոկտեմբերի 4-ին
- ԵԽԽՎ նախագահը անընդունելի և սկանդալային է համարում Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի հերոսացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան