
Վարդենիսում վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով կիրառվում են միջնադարյան բռնարարքներ. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Այն, ինչ կատարվում է այս պահին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու նիստի ընթացքում, որևէ աղերս չունի իրավական պետության վարքագծի հետ:
Օրը ցերեկով և բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մանդատագողություն, ավագանու անդամների առևանգում, օրվա իշխանության դիմագծին հարիր այլանդակություն:
Համայնքի ավագանի ընտրված թեկնածուների և քաղաքական ուժերի հանդեպ վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով այս պահին կիրառվում են միջնադարյան բռնարարքներ, և այս ամենը ոչ այլ ինչ է, քան խուժանապետության հաստատում մեր երկրում:
Հ.Գ. Շուտով հանդես կգամ ֆեսյբուքյան ուղիղ եթերում և առավել հանգամանալից կներկայացնեմ իրավիճակը Վարդենիսում»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
- Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան
- Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում