Ախալքալաքի ֆերմերները ժամանակակից տեխնոլոգիաների անցումն անխուսափելի են համարում
Ախալքալաքի ֆերմերների համար 2021 թվականը համեմատաբար հաջող էր այն առումով, որ բերքը լավ էր, և իրացման հետ կապված խնդիրներ չկային։ Սակայն, արդյոք հաջորդ գյուղատնտեսական տարին այդքան հաջող կլինի, ֆերմերները կասկածում են, և ժամանակակից տեխնոլոգիաների անցումն անխուսափելի են համարում։
Jnews-ը գրում է, որ Ախալքալաքում արդեն մի քանի տարի է ֆերմերները փորձում են կարտոֆիլին այլընտրանք աճեցնել։ Այդ այլընտրանքային մշակաբույսերից մի քանիսը լավ բերք են տալիս, բայց Ախալքալաքում դեռևս կարտոֆիլը համարվում է հիմնական գյուղատնտեսական կուլտուրան:
Գյուղատնտես, խոշոր ֆերմեր Եղիշ Աղաջանյանը կարծում է, որ Ախալքալաքի գյուղատնտեսությունում չկա ռազմավարություն, չկա կայացած համակարգ, գերիշխում է ինքնաբերականությունը:
«Բոլորը կարտոֆիլ են ցանում, աշնանը իրարից բանվորներ են փախցնում, աշխատուժը թանկանում է, կարտոֆիլն էժանանում, կարտոֆիլի ինքնարժեքը չեն հաշվում ու գին են ասում, միայն թե վաճառեն: Ով պատահի կարտոֆիլ է աճեցնում: Ֆերմերը պետք է հաշվի առնի բոլոր հանգամանքները. որքան ցանել, որպեսզի կարողանալ հավաքել։ Ես կարծում եմ, որ կարտոֆիլի աճեցման համար անհրաժեշտ է ներդնել արդեն ժամանակակից տեխնոլոգիաներ», – ասում է նա:
2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանվել է 103 63 հա միամյա մշակաբույսեր, այդ թվում՝ կարտոֆիլ, 326 հա բազմամյա մշակաբույսեր, 7381 հա գարի և 853 հա գարնանացան ցորեն։
Ախալքալաքի կարտոֆիլն այս տարի արտահանվել է Ռուսաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի երկրներ և Բելառուս։ Այս երկրներում կարտոֆիլի բերքատվությունը ցածր է եղել։
Ախալքալաքի մունիցիպալիտետում ցրտահարությունից փչացել է կարտոֆիլի բերքի մոտ 30%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան