Գործատուի կամ պետության կողմից ՊՇՌ թեստերի ծախսը վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա. Անահիտ Ավանեսյան
««Իր հաշվին» արտահայտությունը ԱՆ հրամանից դուրս կգա, որովհետև չպետք է սահմանափակել, որ քաղաքացին պետք է հենց իր հաշվին և ոչ թե, օրինակ, բարեկամի կամ որևէ բարերարի հաշվին վճարի»,-այսօր կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով աշխատողների կողմից հանձնած ՊՇՌ թեստերի դիմաց վճարումներին վերաբերող հարցին:
Նախարարը հավելեց, որ գործատուի կամ պետության կողմից նման ծախս վերցնելու վերաբերյալ որևէ որոշում չկա:
«Այն բոլոր ծախսերը, որոնք որ պետական բյուջեի հաշվին չեն իրականացվում, պարզ է, որ իրականացվում են մասնավոր հիմունքներով՝ քաղաքացիների կամ այլ մարդկանց կողմից»,-շեշտեց առողջապահության նախարարը:
Ըստ Ավանեսյանի՝ 7 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը իրավաչափ է, համապատասխան սահմանադրությանը և շարունակելու է գործել:
Նրա խոսքով, Սահմանադրական դատարանը ՊՇՌ թեստ հանձնելու մասին հրամանի բոլոր մյուս դրույթները ճանաչեց սահմանադրական:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց ՊՇՌ թեստավորումը քաղաքացիների հաշվին իրականացնելու Ավանեսյանի հրամանը
- Մեր աշխատող քաղաքացիների 60 %-ից ավելն արդեն պատվաստվել է. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան