Մշակույթ 19:02 30/12/2021

Հայաստանում սիրուն շորիկներ կարողներին համարում են դիզայներ. Արմինե Օհանյան

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Վերջերս տեղի ունեցավ Թումո Ստուդիաների և ֆրանսաբնակ դիզայներ Արմինե Օհանյանի էկոլոգիապես մաքուր կապսուլային հավաքածուի ցուցադրությունը, որը ստեղծվել էր Թումոյի  աշխատարանում։ Այս տարվա գարնանը ֆրանսաբնակ դիզայները Թումո ստուդիաներում անցկացրել էր աշխատարան, որը հիմնված էր նորաձևության դիզայնում էկոլոգիական մոտեցումներ կիրառելու վրա: Հավաքածուն անդրադառնում է աղտոտման խնդրին: Այն ստեղծելիս` օգտագործվել են պլաստիկ թափոններ, բնական ներկված գործվածքներ ու թելեր։ Շուտով հավաքածուն կներկայացվի վաճառքում։ Արմինեն այն հայտնի հայուհին է, ով տարիներ առաջ գրավել էր Փարիզի սիրտը, հաստատվել այնտեղ, շատերը նրան անվանում են Փարիզի նորաձևության հայկական դեմքը։

Արմինեն ծնվել է Հայաստանում, սովորել Գեղարվեստի ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնում,այնուհետ շարունակել ուսումը Լիոնի գեղարվեստի դպրոցում՝ Design textile բաժնում, այնուհետ Փարիզի նորաձևության դպրոցներից մեկում: «Ուսումս ավարտելուց հետո հաղթեցի 3 միջազգային նորաձևության մրցույթներում և կյանքս միանգամից փոխվեց»։
Արմինե երախտագիտությամբ նշում է, որ շատ ուշադիր ծնողներ է ունեցել, ովքեր նկատել են նրա  սերը դեպի արվեստը,  նորաձևությունը.«Ծնողներս, մանկուց ինձ աջակցում էին, մայրիկս հատկապես շատ ուշադիր էր, նկատել էր սերս առ արվեստ և տարել համապատասխան դպրոց, երբ 6 տարեկան էի։ Ի սկզբանե արվեստն առհասարակ, ավելի կոնկրետ նկարչությունն էր ինձ հոգեհարազատ. ես անընդհատ նկարում էի, սկսեցի աշխատել կտորների հետ և այդպիսով նորաձևությունն էլ ինձ գրավեց»։


Արմինեի հավաքածուները  աչքի են ընկնում նրբությամբ, էմոցիոնալությամբ և տեխնոլոգիական նոր լուծումներով։ «Թվային տեխնոլոգիաները իմ բրենդի ԴՆԹ-ն են»,-սիրում է կրկնել դիզայները։ Նորարարական լուծումների, Հայաստանում նորաձևությամբ զբաղվելու հեռնկարների, Երևան-Փարիզ խիստ տարբեր կյանքերի մասին ենք զրուցել Արմինե Օհանյան հետ։

-Արմինե, բոլորն են ցականում գրավել Փարիզը, բայց ստացվեց միայն Ձեզ, որն էր Ձեր հաջողության գաղտնիքը։
-Կարծում եմ՝ գրավել ասվածը հարաբերական է…այո արդեն իսկ բարձրունքների հասել եմ Փարիզում, շատերը միգուցե այսքանով կսահմանափակվեին, բայց դա դեռ սկիզբն է, ամեն ինչ դեռ առջևում է, քանի որ ես նշաձողը բարձր եմ իմ առջև դնում։ Երևի թե գաղտնիք չկա, կասեի՝ շատ աշխատելու արդյունք է։ Բաղադրաոմը, թերևս, հետևյալն է՝ ճիշտ մարդկանցով շրջապատել քեզ, շատ աշխատել, օգտագործել ընձեռված շանսը

-Հիշում եմ, երբ 2016-ին Ձեր «Métamorphose» հավաքածուն ճանաչվեց  «E-Fashion Awards»-ի հաղթող, ամեն նորաձևությամբ հետաքրքրվող հայ, անձամբ իր հաղթանակն էր համարում, այդ էներգիան ստանո՞ւմ էիք։
- Եթե անկեղծ լինեմ, պիտի ասեմ, որ տեսնում էի՝ շատերն են հետաքրքրվում, տարածում առաջին հավաքածուն, բայց դեռ չէի քաղում այդ ամենի բարիքները։ Նոր էի այս ասպարեզում լուրջ քայլեր կատարում և դա ինձ  համար դեռ ինքնաարտահայտման միջոց էր։ Երջանիկ եմ, որ հետզհետե բրենդը նոր շուկաներ գրավեց, մեծացավ։

-Պատմեք նաև Armine Ohanyan PARIS բրենդի պատմությունը, ինչպես ստեղծվեց, բրենդի՝ համաշխարհային շուկայում կայացման ու զարգացման գործում ո՞վ է օգնում։

-Բրենդը ստեղծվել է 2017 թվականին։ Հիմնադրել ենք ես և ամուսինս՝ Թիբոդ Լեպորտոիսը։Նա ընկերության CEO-ն է, ես՝ գեղարվեստական ղեկավարը։ Նա ինձ շատ է աջակցում ամեն հարցում։ 3 նորաձևության մրցույթում հաղթելը շատ մեծ ճանաչում էր բերել բրենդին։ Նորաձևության հայտնի քննադատներն ու լրագրողները բարձր էին գնահատել իմ մոտեցումը նորաձևությանը, այն Techno Couture ուղղվածություն ունի՝ միավորում է նոր տեխնոլոգաները հին արվեստների հետ։ Դա բոլորովին նոր հայացք է նորաձևությանը և ես դրա մեջ եմ տեսնում նորաձևության ապագան։Ամեն ինչ շատ արագ է զարգանում, պետք է ժամանակի հե քայլել, անգամ ժամանակից արագ։

-Սկզբնական շրջանում  ստեղծում էիք Haute Couture հագուստներ, հետեւաբար, ձեռքի աշխատանքը գերակայում էր եւ ավելի թանկարժեք էին, քան Prêt-à- porter որեւէ բրենդի հագուստ, արդյոք փոփոխություններ եղան, թե դեռ անդավաճան նույն Haute Couture հագուստնե՞րն եք կերտում։
-Ես միշտ արել եմ և Couture, և prêt-à-porter, իմ բռենդը Techno Couture/ Techno prêt-à-porter է։ Այն նորովի մոտեցում է նորաձևությանը։ Բայց լինի Couture թե  prêt-à-porter իմ հավաքածուն շատ երկար փնտրուքների արդյունք է և տեխնոլոգիական կողմից և դիզայնի ու տեքստիլի։

-Որն է եղել ձեր ամենաքննարկված, ճանաչում ձեռք բերած հավաքածուն, որ կարող եք համարել Ձեր հաջողության այցեքարտը։
-Առաջին հավաքածուն` «Métamorphose»  և վերջինը` «NO SEASON 22» , որը լավ արձագանքներ գտավ և որի շնորհիվ մենք նոր վաճառքի կետեր ստացանք  աշխարհի տարբեր մասերում։

-Իսկ հենց Ձեր ամենասիրելի հավաքածուն ո՞րն է։
-Իմ վերջին հավաքածուն, որն ավելի հասուն  է, իմ տեսլականն է ներկայացնում նորաձևոււթյան մեջ և ավելի հարմար է կրելու համար։

-Ինչո՞վ եք ներշնչվում հավաքածուների վրա աշխատելիս, որտե՞ղ եք փնտրում մոտիվացիա, գույներ, պատկերներ։
-Հիմնականում օրգանիիկ տարրերն են ինձ ոգեշնչում, բնությունը և շարժումը։Ամեն 6 ամիսը մեկ մենք  Paris Fashion week-ին ներկայանում ենք մեր հավաքածուներով։ Հաջորդը մարտին է, արդեն աշխատում ենք նոր հավաքածուի վրա։ Սպասեք նորությունների։

-Կարելի՞ է, արդյոք, Հայաստանում ստացած կրթությամբ դառնալ նորաձևության աշխարհում համաշխարհային աստղ։
-Ոչ, անհանր է կրթական ոլորտը այդ մակարդակը չի ապահովում, ցածր է և ինդուստրիան էլ զարգացած չէ։ Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան, բայց իրենց պետք է այլ միջավայր աճելու համար՝ հատկապես նորաձևության կրթության ոլորտում։

-Աշխատարաններ ունեք նաև Թումո ստուդիաներում։ Որպես դասավանդող ի՞նչ եք տեսնում մեր երեխաների մեջ, ինչ առավելություններ ունենք, ինչն է մեզ պակասում։ Ինչ ունեն հիմա նրանք, որ, օրինակ, դուք չունեիք, երբ ուսանում էիք Հայաստանում։
-Կարծում եմ Թումո ստուդիաներում դաստիարակվում է մեծ պոտենցիալ ունեցող սերունդ, նրանց ներդրումը շատ մեծ է ինելու։ Ուսանողները շատ տաղանդավոր են, բայց ունեն փորձի, internship-ի ու մոտիվացիայի պակաս՝ որոշ բաներ փոխելու հարցում։ Հայաստանում սիրուն շորիկներ կարողներին համարում են դիզայներներ։ Ոչ դա չէ դիզայները, հավատացեք։Պետք է անհատական ոճ ունենալ։ Քոփի անելը fashion designer դառնալո ւճամփա չէ։ Ձեռագիր պիտի ձևավորվի, հենց դրա վրա պիտի աշխատեն բուհերում։ Եվ ինչ ասել է բրենդ ունենալ. Բրենդի սթորիթելինգը,
DNT-ն շատ կարևոր են, բայց ես դեռ չեմ տեսնում դա Հայստանում։ Իհարկե, մեծ շարժ կա, բայց դա դեռ բավարարչէ։Իմ ուսանողական տարիներին այն բոլոր հնարավորությունները, որ Թումոն այսօր ընձեռում է երիտասարդներին զարգանալու, կայանալու հարցում,չկար... Մարի Լուն և իր ամուսինը մեծ գործ են անում։ Բռավո։

-Ո՞րն է ամենամեծ դասը, որ պետք է սովորեն Հայաստանում ապրող երիտասարդները՝ հաջողության հասնելու համար։
-Ավելի լայն և բաց հայացք աշխարհում կատարվող փոփոխություններին, աշխարհայացքի ընդլայնում, նորը սովորելու ձգտում, մոտիվացիա, աշխատասիրություն, մոռանան վախերը և առաջ գնան՝ չլսելով ոչ մեկի, որ կասի, թե անհանր է, թող լսեն միայն իրենց ներքին ձայնին։

-Ձեզ ո՞վ է խրախուսել, տպավորել, ում ճամփով եք գնացել։
-Ինձ միշտ ոգեշնչել են կայացած մարդիկ՝ իրենց կենսագրություններով։ Մարդիկ, ովքեր օրինակ են եղել և ես միշտ մտածել եմ, որ եթե իրենք կարողացել են, ուրեմն՝ անհնար ոչինչ չկա։ Սա է իմ նշանաբանը։

-Ի՞նչ դեր են խաղում թվային տեխնոլոգիաները ձեր մասնագիտության մեջ։
-Շատ առանցքային, քանի որ այն իմ բրենդի DNT-ն է...ու ապագան հենց դրա հետ է կապված լինելու։

-Ի՞նչ պետք է անեն հայերը՝ նորաձևության  միջավայրը զարգացնելու համար։
-Այնքան բաց է դեռ շուկան, չգիտեմ ինչից սկսեմ, երևի թե նախ կրթական լուրջ փոփոխություններ պիտի լինեն։Պետք է արտադրամասեր ստեղծվեն, մեծ ներդրումներ անեն՝ կտորի արտադրությունից մինչև արտադրամասերի հիմնում ճամփա կա անցնելու։ Դպրոցներ նոր հիմնվեն կամ եղածները առանցքային փոփոխությունների ենթարկվեն...ահռելի աշխատանք կա անելու։Թումո ստուդիաների հետ մեր կապսուլային էկո հվաքածուն անելիս ես առավել համոզվեցի, թե ինչքան բացեր կան դեռ Հայաստանի ինդուստրիայում, բայց ինձ համար կարևորը made in Armenia  ստեղծելն էր էկո կոնցեպտի շրջանակներում։Շուտով այն հնարավոր կլինի առցանց ձեռք բերել և կարծում եմ Հայաստանի
կոնցեպտուալ խանութները կաջակցեն այս կարևոր նախագծը հասանելի դարձնեու համար։Այս նախագիծը կարող է երկար կյանք ունենալ և ներդրումներ բերել Հայաստան։

-Դուք միաժամանակ ստեղծում եք եւ կանանց, եւ տղամարդկանց հագուստի հավաքածուներ։ Ի՞նչ առանձնահատկություններ կան։ Հե՞շտ է միաժամանակ երկու սեռի հագուստ ստեղծել։
-Այո, ես յունիսեքս հագուստներ եմ նախընտրում, վերջին հավաքածուս էլ է այդպիսին։ Այո, երկու դեպքում էլ հեշտ է ինձ համար։

-Ո՞վքեր են Ձեր հաճախորդները, իչպիսի մարդիկ են նախընտրում ձեր բրենդը։ Կա՞ն հայտնի մարդիկ, ում հետ համագործակցում եք։
-Ստացվել է այնպես, որ մենք հիմնականում համագործակցում ենք հայտնիների հետ՝
Sophie Fontanel, Mademoiselle Agnès, Slimane, Aya Nakamura, Chloé and Halle, Hina Khan, Ladaniva, Miss France  և այլն. մեր հաճախորդները անհատականություն ունեցող մարդիկ են, ինտելեկտուալներ, ովքեր խելացի սպառող են և էկո կոնցեպտի ջատագով են։Նաև նրանք են մեզ ընտրում, որ էքսքլյուզիվ հագուստ են սիրում և ասում են ոչ  fast fashion-ին։

-Ինքներդ ինչպիսի՞ հագուստ եք նախընտրում։
-Դիզայներները միշտ ավելի հասարակ են հագնվում, քան իրենց հաճախորդները։ Ես հիմնականում իմ բրենդի հագուստներն եմ կրում կամ ճապոնացի իմ սիրելի դիզայներների։

-Ինչն է լինելու այս եկող տարում նորաձև, ինչ գույների մեջ ընտրենք հագուստ, պատրաստվենք Ամանորին։
-Ես նմանա տենդեցների չեմ  հետևում, իմ հավաքածուները շատ անձնական փնտրտուքի արդյունք են և կախված նրանից, թե ինչն է ոգեշնչել,  լինում են դրան  բնորոշ գույներ։Նորաձևությանը այդպես հետևել պետք էլ չէ, այն 6 ամիսը մեկ փոխվում է, եղեք ներդաշնակ ինքներդ ձեզ հետ, ունեցեք անհատականություն և ոճ. դա է միշտ ամենանորաձևը։

-Ապրում եւ ստեղծագործում եք նորաձեւության աշխարհի կենտրոնում։ Հե՞շտ է այդտեղ կայանալ։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում։
-Կարծում եմ Փարիզը նորաձևության կենտրոններից ամենափակն է ու դժվարը կայանալու կամ անուն ունենալու համար։Այստեղ մրցակցությունն ահռելի է։Պետք է տարբերվել, նոր հայացք ներկայացնել ոլորտում։ Փակ շրջան է, որի մեջ հայտնվելը բարդ է։Բոլորն են ձգտում Փարիզում կայանալ։ Բայց խրախուսողներ էլ կան, օրինակ վերջերս Ֆրանսիայի մշակույթի նախարարութան կողմից մրցանակ-աջակցություն ստացանք, դա մեծ գնահատակն էր ինձ համար․ նման պարգևներն են նաև, որ առաջ են մղում։

-Ձեր  Հայաստանի կյանքն ու Փարիզի կյանքը շա՞տ են տարբեր։ Ինչպես եք ադապտացվում, երբ գալիս եք Հայաստան և երբ նորից հետ եք վերադառնում Փարիզ։
-Մի քանի օր ադապտացման շրջան է գնում, հետո ադապտացում։ Փարիզում կյանքի ռիթմը շատ արագ է, Հայաստանում դանդաղ, միգուցե դրանում է տարբերությունը։

-Ապագայի ի՞նչ պլաններ կան։
-Նոր վաճառքի կետեր ունենալ տարբեր երկրներում՝ Ճապանիա, Ռուսաստան...նաև մտնել ԱՄՆ շուկա։ Մեծ սպասելիքներ ունեմ, հուսամ ամեն ինչ ավ կլինի։

-Ի՞նչը կստիպի հեռանալ   նորաձևության աշխարհից։
-Ես և պաշտում եմ նորաձևությունը և ատում։ Բալանս կա կարևորը։ Դժվար հարց է, հստակ պատասխան տալ չեմ կարող։ Հուսամ չի լինի այդպիսի բան։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}