30.12.2021. Արցախում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում դեկտեմբերի 29-ին կատարվել է 332 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 68 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 32-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Մեկ օրում Արցախում արձանագրվել է 1 մահվան դեպք։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32323 քաղաքացու հետազոտություն, որից 4800-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 24.12.2021. Արցախում կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 23.12.2021. Արցախում կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 22.12.2021. Արցախում կորոնավիրուսի 26 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 21.12.2021.Արցախում կորոնավիրուսով 9 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր