Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը նաև կառավարության սխալ որոշումն էր
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դեկտեմբերի 29-ին որոշում ընդունվեց, որով վաճառվող էլեկտրական էներգիայի միջին կշռված սակագինն բարձարացվեց 4.7 դրամ/կՎտժ-ով:
Այդ առնչությամբ, հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում բարձրացումները հիմնավորել էր նրանով, որ վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմելու է 23.8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)։
Հանձնաժողովը հայտնել էր, որ նշված գումարի առաջացման հիմնական գործոններից է նաև Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերի զգալիորեն ավելացումը։
Այս հիմնավորումն պարզաբանելու համար Panorama.am-ը դիմեց Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանին:
Panorama.am -Ո՞րն է հայկական ԱԷԿ-ի վարկային ծանրաբեռնվածության պատճառը:
Արմեն Մանվելյան.-Ռուսաստանն ատոմային նոր ռեակտորը կառուցելու համար Հայաստանին 200 մլն դոլար վարկ էր տրամադրել, բավականին ցածր գներով, մոտավորապես 3 % տարեկան տոկոսադրույքով, որը շատ լավ գին է միջազգային շուկայում: Հայկական կողմն անհասկանալի պայմաններում հրաժարվեց այդ վարկից, հայտարարելով, որ ինքը իր միջոցներով կտրամադրի գումար այդ աշխատանքը կատարելու համար: Աշխատանքը բոլոր դեպքերում պետք է կատարեր Ռոսաստոմը, այլ միջազգային կազմակերպություն ուղղակի ֆիզիկապես չէր կարող այն անել, քանի որ դրանք խորհրդային, ռուսական տեխնոլոգիաներ են, որոնք միայն ռուսները կաող են անել, Ֆրանսիացիներին կամ ամերիկացիներին չես կարող բերել, որ այդ գործն անի: Նկատեմ, որ վարկի համարյա կեսը՝ մոտ 100 մլն դոլարի չափ հայկական կողմն արդեն օգտագործել էր:
ՀՀ իշխանությունները վերցրեցին պարտավորություն, որ պարտատոմսեր կտպեն, դրանք կվաճառեն և առաջացած գումարն էլ կներդնեն Ատոմակայանի վերակառուցման աշխատանքի ավարտի մեջ: Հիմա եթե համեմատենք, ապա պարտատոմսերի սպասարկումը 6-8 % է: Այսինքը՝ մոտավորապես նվազագույնը 2 անգամ թանկ քան ռուսական վարկը: Ստացվում է, որ մենք 3 % ռուսական վարկից հրաժարվում ենք, ներքին պարտք ենք ձևավորում, որի սպասարկումը երկու անգամ ավելի թանկ է:
Ես չգիտեմ, թե որ մի «հանճարի» մտքով էր անցել նման բան անի, բայց արդյունքում մեր վարկային պարտավորություններն ավելի ավելացան և հայտնվեցինք ավելի վատ ֆինանսական դրության մեջ, ավելի ծանր վարկ ենք հիմա սպասարկելու քան կարող էինք սպասարկել»:
Panorama.am -Ըստ Ձեզ, էլ ի՞նչ գործոններ կան, որոնք պատճառ դարձան 4.7 դրամով էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար:
Արմեն Մանվելյան.-Պարզ չէ, թե գալիք տարում գազի գինը կբարձրանա, թե նույնը կմնա: Ընդհանրապես գազի հետ կապված ոչ մի բան պարզ չէ: Գիտեք, գազի գինը 2019-ին 15 դոլարով ավելացավ: «Գազպրոմը» համաձայնեց գազի գինը չբարձրացնել երկար ժամանակ: Իրավաբանական անձանց համար բարձրացրեց, բայց միևնույնն է մենք ունենք պարտավորություն, որ «Գազպրոմ Արմենիան» որոշակի օգուտով պետք է աշխատի, բայց իրավիճակը ցուց տվեց, որ այն եկամտաբերությունը, որը նա նախկինում ուներ, հիմա արդեն չունի, իսկ միջազգային պայմանագիրը պետք է կատարվի «Գազպրոմ Արմենիան» որոշակի եկամուտ պետք է ունենա և այդ եկամտի հաշվին ինքը պետք է ներդրումներ կատարի Հայաստանում:
Խնդիրը հետևյալն է՝ քանի որ այն բավականին վնասով է աշխատում, դա նաև որոշակիորեն անդրադառնում է նաև էլեկտրաէներգիայի գնի վրա, մյուս կողմից էլ ամենաէժան էլեկտրաէներգիան էլ արտադրում էր ատամակայնը, որը երկար կանգնել էր և այն ևս թանկացնում է էլեկտրաէներդիայի գինը: Այսինքը բազմաթիվ խնդիրներ կան, որոնք երբ որ ժամանակին չես հաշվարկում ու լուծում, հանգեցնում են նրան որ վաղ թե ուշ, ուզած, թե չուզած, թե՛ գազը, թե՛ էլեկտրաէներգիայի գները պետք է բարձրանան: Այստեղ անսպասելի բան չկա, կարող է ինչ-որ ժամանակ ձգձգեն, բայց չեմ կարծում, որ նաև գազի գինը կարողանան երկար պահել:
Զրուցեց Ա. Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում