Թագուհի Թովմասյան. Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է։
Սակայն նրանք հավատացնում են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, շարունակելու են բնականոն կյանքը, իսկ գյուղում նոր տներ են կառուցվում, այն բնակիչները, որոնց զրկեցին իրենց տներից, նոր տանիք կունենան։
Պետք է շենացնենք մեր երկիրը, մնանք այստեղ, հողին կպած, կրթվենք և պայքարենք հանուն մեր հետագա սերունդների։ Միայն այսպես կկարողանանք հաղթել թշնամուն։
Հ․Գ․ Սյունիքում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումների հարցով գրությունների հերթական խմբաքանակը ուղարկվել է միջազգային կառույցներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան