«Հրապարակ». Տարեվերջյան հավաքույթ են իրականացրել ոչ միայն իշխանականները, այլև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հավաքույթ են արել ոչ միայն իշխանականները, այլև նրանց ընդդիմությունը։ Սակայն, ի տարբերություն ՔՊ-ականների քեֆ-ուրախության, որը մի քանի օր է՝ քննարկում են քաղաքական շրջանակներում, քոչարյանականներն իրենց հավաքը վերածել են քաղաքական քննարկման, քանի որ այդ օրը նաև երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն էր, և թիմը հիացած էր առաջնորդի արտահայտած մտքերով։
Հավաքույթը տեղի է ունեցել Դավիթաշենում գտնվող «Փրայմ հոլ» ռեստորանի սրահներից մեկում, որը վերջին շրջանում քաղաքական էլիտայի սիրած վայրերից մեկն է դարձել։ Ներկա են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները և դաշինքի այլ անդամներ։
Մեզ ասացին, որ «երգ, պար, ուրախություն» չի եղել։ Ի դեպ, սա այն ռեստորանն է, որտեղ միջոցառումներ է անցկացնում նաև իշխող ՔՊ-ն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան