Չեմ ուզում հավատալ, որ փորձառու ու անաչառ դատախազները կգերադասեն իրենց Ամանոր նշելու իրավունքը․ փաստաբան
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է․
«ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ ստացել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը, ինչպես նաև՝ Մինասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը և սահմանված կարգով և ժամկետներում այն կքննարկվի և արդյունքների մասին կտեղեկացվի պաշտպանը:
Նախ նշեմ, որ Դատախազությունը այն չստանալու կամ արդյունքների մասին պաշտպանին չտեղեկացնելու հնարավություն չուներ, քանի որ չստանալը բացառելու համար բողոքը ներկայացվել էր և՛ առձեռն և՛ էլեկտրոնային եղանակով, իսկ բողոքի քննության արդյունքների մասին պաշտպանին հայտնելը դատախազության պարտականությունն է։
Իսկ հիմա ըստ էության.
Ես չեմ ուզում հավատալ, որ ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան 3 դատախազներից, /քրեական գործի նկատմամբ հսկողություն են իրականացրել առնվազն 3 դատախազներ/ 1 տարուց ավելի քննված և 3.5 հատոր քրեական գործին ծանոթանալու համար անհրաժեշտ է մի քանի ժամից ավելի ժամանակ, այն պարագայում, երբ գործը, վստահաբար, գտնվել է նրանց անընդհատ հսկողության ներքո և նյութերի մեծ մասին, եթե ոչ ամբողջին, արդեն ծանոթ են։
Ես չեմ ուզում հավատալ, որ բազմափորձ դատախազներից միջին ծանրության հանցանքի գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ այն քննիչին վերադարձնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու համար անհրաժեշտ են օրեր, այն պարագայում, որ ինքս գործի նյութերին ծանոթացել եմ 6-7 ժամվա ընթացքում։
Ես չեմ ուզում հավատալ, որ փորձառու ու անաչառ դատախազները կգերադասեն իրենց Ամանոր նշելու իրավունքը /ինչի իրավունքը միանշանակ ունեն/ անձի ազատության մեջ լինելու-չլինելու հարցը որոշելու պարտականությունից։
Անձի ազատության իրավունքը վերականգնելու որոշումը պետք է կայացվի օդում, ջրում, ցամաքում, ցանկացած աշխատանքային ու տոնական օր և այդ ցանկացած օրվա ցանկացած ժամին»։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Աշոտ Երկաթին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժվել է
- Ջհանգիրյանի նմանները 90-ականներին իրենց կանանց ծոցում պառկած, հանգիստ քնած են եղել, իսկ Աշոտ Մինասյանն իր եղբորը տարել է զոհասեղանին. Սրապիոնյան
- Միհրան Պողոսյան. Աշոտ Երկաթին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում