Նյու Յորքի դպրոցն արգելել է Jingle Bells-ը
Նյու Յորքի տարրական դպրոցն արգելել է Jingle Bells Սուրբ Ծննդյան երգը ենթադրյալ «կասկածելի անցյալի» պատճառով։ Այս մասին գրում է news.ru կայքը՝ հղում անելով Rochester Beacon-ին։
Բրայթոնի տարրական դպրոցի տնօրեն Մեթ Թեփոնը բացատրել է, որ Jingle Bells-ը պետք է փոխարինվի երգերով, որոնք «չեն կարող վիրավորական լինել»:
Նրա որոշումը հիմնված է պրոֆեսոր Կաինա Համիլի ուսումնասիրության վրա, ըստ որի կոմպոզիցիան առաջին անգամ կատարվել է 1857 թվականին minstrel show-ում, որի ընթացքում սպիտակամորթ արտիստները դիմահարդարվել են որպես սևամորթներ: Ուսումնասիրողն ասել է, որ ցնցված է երգի արգելքից և ընդհանրապես չէր ցանկանում նման բան։ Նրա խոսքով, իր հոդվածը երգի պատմության մասին է, որը չպետք է կապել կատարման ներկայիս ավանդույթի հետ։
«Երգի բուն հանրաճանաչությունը բացատրվում է նրանով, որ այն ունի շատ վառ մոտիվ, և ոչ ամենևին minstrel show-ում սևամորթներին որպես սպիտակ պատկերելու ավանդույթներով։ Նախկինի նման դեռ արժե երգել և վայելել»,- ասել է հետազոտողը: