Պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն կոչ է արել Ադրբեջանին արագ ազատել բոլոր գերիներին
ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում ազատ արձակել բոլոր գերեվարված անձանց։ Բյուրոյի հայտարարությամբ հրապարակված է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում։
Նախ Բյուրոն հայտարարությամբ ողջունում է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին այս տարվա նոյեմբերի 16-ին:
Այնուհետև երկրորդ հայտարարությունն է հրապարակվել.
«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»:
We welcome Azerbaijan's December 29 return of five Armenian servicemembers who were detained on November 16, 2021.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) December 29, 2021
We urge the full and expeditious release of all remaining detainees, exchange of remains, and accounting for missing persons. We stress the importance of humane treatment of detainees in accordance with international obligations.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) December 29, 2021
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել
- «Մարդասեր» Հունգարիան քավո՞ւմ է մեղքերը
- ՀՀ ԱԳՆ–ն հրապարակել է հայրենիք վերադարձած 5 ռազմագերիների անունները
- Ադրբեջանական աղբյուրը հայտնում է հինգ գերիների վերադարձի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան