Փաշինյանը վտանգում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև ապագան․ Վահե Հակոբյան
«Չեմ կարող ասել ո՞ւմ և ո՞ր երկրի համար է Փաշինյանը տեսնում հեռանկարներ, բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը բացառիկ հնարավորություն ունեն իրականացնել տարածաշրջանին տիրելու և թուրքական աշխարհը միավորելու իրենց վաղեմի երազանքը։ Եվ փորձում են օր առաջ այն կյանքի կոչել»,- այս մասին տարվա ամփոփիչ հարցազրույցում ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հակոբյանը հիշեցնում է՝ Ադրբեջանը կրակում է սահմաններին, դիվերսանտներ է ուղարկում,միևնույն ժամանակ Ալիևը խոսում է վերջնագրերի լեզվով՝ «միջանցք» է պահանջում։ Իսկ Փաշինյանը, ըստ Վահե Հակոբյանի․ «Չես հասկանում ինչպե՞ս և ում հետ է պատրաստվում «խաղաղության դարաշրջան» բացել։ Ավելին՝ Փաշինյանը մասնակցում է ԱՄՆ կողմիցկազմակերպված «հանուն ժողովրդավարության» համաժողովին , ինչով ինքը հպարտանում է և ոչ մի բառով չի անդրադառնում Թուրքիային , Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը, միջազգային իրավունքի նորմերը խախտելուն, պատերազմ հրահրելուն, ագրեսիա սանձազերծելու և ագրեսիայի համար։ Չի խոսում նաև ՀՀ տարածքի ամբողջականության խախտման մասին և այլն, փոխարենն իրականությունից կտրված Հայաստանի ժողովրդավարությունն էգովերգում »։
Վահե Հակոբյանն այս համատեքստում նաև հիշեցնում է, որ ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ղեկավարներն այսօր ձերբակալված են։
Անդրադառնալով «3+3» ձևաչափին և դրան Հայաստանի մասնակցությանը, Հակոբյանը նախ կարևորեց տարածաշրջանային համագործակցությունը՝
Տարածաշրջանային նախագծերից Հայաստանն իզոլացումից հանելու և առհասարակ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար։
« Այս ձևաչափով ներգրավումը Հայաստանի համար կարող է ստեղծվել նոր հնարավորություն, եթե Հայաստանը գործընթացի մեջ մտներ որպես իր օրակարգն առաջ մղող, իր շահերն ու գերակայությունը, կարմիր գծերը պահպանող երկիր։ Բայց ցաավոք պետք է փաստենք, որ Հայաստանի սուբյեկտայնությունը այսօր տարածաշրջանում, աշխարհում երբեք այսքան ցածր չի եղել։ Ոչ մի հարթակում այս իշխանությունը չի կրող ներկայացնել Հայաստանի շահերը։ Նա դարձել է ուրիշի աթոռը պահողը»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով ՝ «3+3» ձևաչափը թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է, որի նպատակը պատերազմից հետո ստեղծված իրավիճակը լեգիտիմացնելն է և այդ սեփական օրակարգն առաջ տանելը։
«Անկարան և Բաքուն ցանկանում են նաև այս ձևաչափի միջոցով հասնել այն ընկալմանը,որ Արցախյան հակամարտությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրն ու պահանջատիրությունն արդիական չեն։ Իրենք արդյունավետ համագործակցում են Հայաստանի հետ և Հայաստանն իբրև թե դրանից տնտեսական օգուտով է դուրս գալիս։ Ստացվում է, որ իրենք ոչ միայն տնտեսական օրակարգն է առաջ մղում, այլև կառուցողական են երևում ամբող աշխարհի առջև։ Այս պարագայում ինչ խնդիր է լուծում Հայաստանը, դժվարանում եմ ասել»,-ասաց Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով Փաշինյանը վտանգում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև ապագան։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հակոբյան. Հայաստանում վտանգված է օտարերկրյա կապիտալով աշխատող ցանկացած հիմնարկ
- Վերահաստատում մեր կամքն ու վճռականությունը շարունակական պայքարի ճանապարհին․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն