Պատահական չէ, որ հատուկ կերպով ճնշումներ իրականացվում են սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ. Սաղաթելյան
«Այն, ինչ այս պահին կատարվում է Վարդենիս խոշորացված համայնքում, որևէ կապ և առնչություն չունի իրավական և ժողովրդավարական պետության հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նրա գնահատմամբ, սա խուժանապետության հաստատման փորձ է մեր երկրում, սա մանդատագողություն է, այս պահին Վարդենիսում, ըստ էության, առևանգում են ավագանու անդամներին։
Հիշեցնենք, որ այսօր Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստն է, որը, սակայն, հարթ չի անցնում։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր երկու դաշինքները միասին 27 հոգանոց ավագանու կազմում ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։
«ՔՊ-ն ընտրություններից հետո զբաղվեց մանդատագողությամբ, մեկ մանդատ վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» վերցրեցին ու տվեցին ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Տեսնելով, որ այսպես էլ հնարավոր չի լինում ունենալ քաղաքապետ, «Միասնական Վարդենիս» դաշինքի առաջին համարին՝ Արամ Հարությունյանին, ըստ էության, առևանգեցին։ Ձերբակալեցին՝ հույս ունենալով, որ այդ ճանապարհով մանդատների քանակությունը կլինի 13/13, և կփորձեն ՔՊ-ի թեկնածուին ընտրել իբրև քաղաքապետ։
Արամ Հարությունյանը հասկանալով, որ իր ձերբակալման միակ պատճառն այն է, որ մեկուսացնեն, չկարողանա մասնակցել նիստին, հրաժարվեց մանդատից, այն անցավ դաշինքի ցուցակով հաջորդ թեկնածուին։ Մանդատների բաշխումը եղավ՝ 14 մանդատ երկու դաշինքին, 13 մանդատ՝ ՔՊ-ին։
Չնայած բազմաթիվ ճշումներին, ապօրինություններին, այսօր ավագանու անդրանիկ նիստն է, տեղի է ունենում մարդկանց առևանգում, մանդատագողություն»,- ասաց Սաղաթելյանը։
Ըստ նրա, պատահական չէ, որ հատուկ կերպով ճնշումներ իրականացվում են սահմանամերձ համայնքների ղեկավարների նկատմամբ։
«Այս ամեն ինչը արվում է, որպեսզի առաջիկա զիջումների ժամանակ սահմանամերձ տարածքներում ունենան բացարձակ իրենց ենթակայության տակ գտնվող անսրբություն, անհայրենիք, իրենց ստրուկ անդամներ, ովքեր անվերապահ կկատարեն իշխանության հրահանգները»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ի.Սաղաթելյանն ընդգծեց, որ սրանք իշխանությունը չեն հանձնելու, ամեն ինչ արվում է երկրում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու համար, որի դեմը պետք է առնել, անհրաժեշտ է դիմադրություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսում վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով կիրառվում են միջնադարյան բռնարարքներ. Իշխան Սաղաթելյան
- Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
- Վերահաշվարկի ընթացքում անվավեր քվեաթերթիկները դիտվել են վավեր ու դրվել ՔՊ օգտին. «Միասնական Վարդենիս» դաշինքի փաստաբան
- Մանդատագողություն՝ օրը ցերեկով կամ ի՞նչ է կատարվում Վարդենիսում
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է
- Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
- Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան