Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
Գեղարքունիքի Վարդենիս համայնքում լարված վիճակ է։ Ավագանին այսօր գումարելու է իր անդրանիկ նիստը։ Մինչ այդ համայնքապետարանում վիճաբանություն ու քաշքուկ եղավ։
ՔՊ ընտրացուցակը գլխավորող Արամ Մելքոնյանը պահանջում է, որ ավագանու անդամներից մեկը՝ Մկրտչյան Կարենը չպետք է մասնակցի նիստին։ Մկրտչյանը «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երկրորդ համարն է։
«Արժանի չէ»,-ասաց նա։
Մելքոնյանը երբ մուտք գործեց ավագանու նիստերի սենյակ, այնտեղ վիճաբանություն էր։
«Հանկարծ ըստեղ որևէ մեկը ձենը չբարձրացնի»,-հայտարարեց նա գոռալով։
«Էդ ո՞ւմ հետ ես՞»,-հարցրեց ավագանու անդամներից մեկը։
«Քո հետ եմ, Ձենդ կտրի։ Արի մոտիկ ասեմ, քեզ ո՞վ է մանդատ տվել»,-հայտարարեց ՔՊ-ական թեկնածուն։
ՔՊ-ն այստեղ ստացել է 6163 մարդ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 4 989 քվե, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 2205 քվե։
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է
- Վարդենիս համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
- Վարդենիսցիները փակել են ճանապարհը
- Վարդենիսում վերահաշվարկի համար դիմել էր ՔՊ-ն. Նրա ձայներն ավելացել են 5-ով