Վարդենիսի ՔՊ թեկնածուի հայրը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին
Վարդենիսի համայնքապետարանի դիմաց բազմաթիվ բնակիչներ են հավաքվել. աղմուկ-աղաղակ է։
Շենքից դուրս եկած ավագանու անդամներից մեկն առաջարկեց ծափահարել։
«Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, ամեն ինչ գնում է իր հունով, ինչպես օրենքն է պահանջում, ժողովուրդն է պահանջում։ Առանց որևէ ավելորդ քայլի խնդրում եմ, սպասեք մի քիչ էլ, ինչպես սպասել եք առավոտից»,-ասաց նա։
Դրանից հետո վարդենիսցիները սկսեցին վանկարկել «հաղթանակ»։
«Նորից եմ խնդրում, հանգիստ, առանց որևէ ավելորդ բաների սպասեք, մինչև արձանագրությունները վերջնականապես ստորագրվեն, և մենք ողջունենք մեր հերոսներին։ Հանգիստ եղեք։ Մի հատ ծխեք, հանգստացեք, ձեր ցավը տանեմ»,-ասաց ավագանու անդամը, ինչից հետո հավաքվածները ծիծաղեցին։
Հավաքվածների մեջ էր նաև ՔՊ-ի ընտրացուցակը գլխավորող Արամ Մելքոնյանի հայրը, ով հայտարարեց՝ շնորհավորում է Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրվելու կապակցությամբ։
Մինչ շենքից դուրս այս տրամադրությունն էր, շենքի ներսում աշխատակազմի քարտուղարին էին փնտրում, որպեսզի արձանագրությունները ստորագրի։ Կասկած կա, որ նա մտել է զուգարան ու դուրս չի գալիս։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը
- Վարդենիսում կրքերը չեն հանդարտվում. «Ասի, էլ չզանգեք ինձի»
- Վարդենիսում վարչապետի աթոռին կառչած գլխավոր խուժանի ուղիղ հրահանգով կիրառվում են միջնադարյան բռնարարքներ. Իշխան Սաղաթելյան
- Վարդենիսում լարված վիճակ է. ՔՊ-ականի նյարդերը տեղի տվեցին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան