Վրաստանում օմիկրոն շտամով վարակման 93 դեպք է հաստատվել
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտարարել է, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսային օմիկրոն շտամի 93 դեպք։ Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։ Այս մասին գրում է Jnews-ը։
«Իհարկե, դա երկար չի տևի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը»,- ասել է Պաատա Իմնաձեն։
Նրա խոսքով՝,երկրում կորոնավիրուսով չվարակված և չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և եթե նրանք վարակվեն, բժշկական ոլորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։
«Պատկերացրեք, թե ինչ բեռ կլինի, եթե բոլոր նրանք, ովքեր վարակված չեն եղել կամ չեն պատվաստվել, միասին հիվանդանան։ Մեր երկրում խոսքը մեկ միլիոն մարդու մասին է»,- ասել է Պաատա Իմնաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Ըստ գիտնականների՝ «Օմիկրոն»-ից մահացության մակարդակը ցածր է
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
- Վիրուսաբանները նշել են «Օմիկրոն»-ից պաշտպանվելու միջոցը
- «Օմիկրոն»-ը Թուրքիայում COVID-ի դեպքերի արագ աճի պատճառ է դարձել
- Վրաստանում օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան