Երեկ հայրենիք վերադարձած գերիներից մեկը ձերբակալվել է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ադրբեջանական գերությունից հայրենադարձված հինգ զինծառայողներից մեկը ձերբակալվել է՝ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։
«Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՔԿ-ի հետ, որտեղից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Ա. Խ.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանք)։
Երեկ հայրենիք վերադարձած մյուս չորս զինծառայողները հարցաքննվել են քրեական գործի շրջանակներում։
Հիշեցնենք, որ երեկ Հունգարիայի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից հայրենադարձվել է ևս 5 հայ զինծառայող, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին