Ըստ գիտնականների՝ «Օմիկրոն»-ից մահացության մակարդակը ցածր է
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամից մահացության մակարդակը 75 տոկոսով պակաս է COVID-19-ի նախորդ շտամների համեմատությամբ: Այս մասին գրում է The Telegraph պարբերականը՝ վկայակոչելով Հարավային Աֆրիկայի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողների եւ Պրետորիայի համալսարանի տվյալները։
Գիտնականները հետևել են Գաուտենգ նահանգի Ցվանե քաղաքում, որը դարձել է նոր շտամի բռնկման նախնական էպիկենտրոնը, հոսպիտալացված հիվանդներին: Ըստ «Ռիա Նովոստի»-ի՝ նրանք պարզել են, որ «Օմիկրոն»-ի պատճառով մահացել է հոսպիտալացվածների 4,5 տոկոսը, մինչդեռ կորոնավիրուսի նախորդ ալիքներում այդ ցուցանիշը հասել է 21,3 տոկոսի:
Հետազոտողները նաև պարզել են, որ հոսպիտալացվածներից քչերը թթվածնային թերապիայի կարիք ունեն, մինչդեռ նախկին շտամների դեպքում այդ ցուցանիշը հասել է 99,5 տոկոսի: Ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների թիվը նույնպես շատ ավելի քիչ է՝ 1%՝ նախորդ շտամների 4,3%-ի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
- Վիրուսաբանները նշել են «Օմիկրոն»-ից պաշտպանվելու միջոցը
- «Օմիկրոն»-ը Թուրքիայում COVID-ի դեպքերի արագ աճի պատճառ է դարձել
- Վրաստանում օմիկրոն շտամով հիվանդացության ևս 19 դեպք է գրանցվել
- «Օմիկրոն» շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրներում
- Գերմանիայում գրանցվել է առաջին մահացության դեպքը «Օմիկրոն» շտամից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին