Մենք չենք ծեծի ենթարկել վարորդին. փոխոստիկանապետի պատասխանը՝ լրագրողի հարցին
«Բոլորիս և այստեղ ներկաներին ակնհայտ է, որ պարեկային ծառայությունը կայացել է, տիրապետում է իր գործառույթներին և բավականին արդյունավեր աշխատանք է տանում»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ պարեկային ծառայության մեկնարկից հետո նոր պարեկներն արդեն 3 քրեական գործում են ներգրավվել, նաև նոր պարեկային, ծառայողական մեքենաներ են վթարվել:
Փոխոստիկանապետը պարեկների նկատմամբ քրեական գործերի հարուցումը բացատրեց Ոստիկանության բաց աշխատաոճով, ոչ մի երևույթ չթաքցնելով:
Լրագրողը նկատեց՝ Ոստիկանությունն այնքան բաց էր աշխատում, որ նախորդ տարի 12 հոգով վարորդին ծեծի ենթարկեց և այդ մասին լուրի տարածումից հետո երկրորդ քրեական գործն հարուցվեց՝ որով մեղադրում են վարորդին, որ իրեն ծեծելու մասին տեղեկատվությունը դուրս է հանել ոստիկանության պատերից:
«Մենք չենք ծեծի ենթարկել և կոչ եմ անում դիմել նախաքննություն իրականացնող մարմնին»,- ասաց Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետը նկատեց, որ քրեական գործերը հարուցում է ոչ թե Ոստիկանությունը, այլ ՀՔԾ-ն և տեղին չէ Ոստիկանությանը ու ՀՔԾ-ին մեղադրել ոչ պատշաճ վարչարարություն իրականացնելու մեջ:
Ֆիդանյանը նաև տեղեկացրեց, որ ողջ հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների թվի որոշակի աճ, որն ունի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում