Քաղաքագետ. Մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ինչ կապ ունի Հունգարիան գերիների ազատ արձակման գործում միջնորդ լինելում։
Հունգարիան թյուրքական պետությունների միության դիտորդ անդամ է, նաեւ իրեն դիրքավորում է որպես թյուրքական ծագում ունեցող ազգ։
Ադրբեջանին ծառայություն մատուցեց ու Բուդապեշտում հայ սպա կածնահարած ադրբեջանցուն Բաքու ուղարկեց, որից հետո Հայաստանի նախաձեռնությամբ երկու երկրների դեսպանատները փակվեցին։
Հիմա Ադրբեջանն է Հունգարիային վարձահատույց լինում ու հայ գերիների ազատումը որպես Հունգարիայի միջնորդություն ներկայացնում, որով վերջինիս նախկին մեխքը քավելու հնարավորություն է տալիս։
Դե ինչ, անթասիբ երկրների հետ այդպես են վարվում, մնում է Հունգարիային սրտաճմլիկ շնորհակալություն հայտնել»։
Հարակից հրապարակումներ`
- «Մարդասեր» Հունգարիան քավո՞ւմ է մեղքերը
- ՀՀ ԱԳՆ–ն հրապարակել է հայրենիք վերադարձած 5 ռազմագերիների անունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան