31.12.2021. Կորոնավիրուսի 104 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
Հայաստանում դեկտեմբերի 30-ին կատարվել է 7578թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 211 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ՀՀ-ում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344 հազար 930 դեպք, որոնցից 331 հազար 559առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7972 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1505 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9477 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2568448 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 30.12.2021. Կորոնավիրուսի 89 նոր դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է
- 29.12.2021. Կորոնավիրուսի 88 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 28.12.2021. Կորոնավիրուսի 109 նոր դեպք է գրանցվել, 7 մարդ մահացել է
- 27.12.2021. Կորոնավիրուսի 59 նոր դեպք է գրանցվել, 8 մարդ մահացել է
- 25.12.2021. Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է 9440 կորոնավիրուսով հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում