Դատարանը մերժել է նախկին ռազմագերու կալանքը երկարաձգելու միջնորդությունը. Իրավապաշտպան
Դատարանը մերժել է դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարաձգելու քննիչի միջնորդությունը։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։
Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- գրել է Ռ.Մելիքյանը։
Ռոբերտ Նալբանդյանը կալանավորվել էր մեկ ամսով։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16-ին։ Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելն, որն առաջացրել է ծանր հետևանքներ):
Հարակից հրապարակումներ`
- Կալանավորվել են նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած պատասխանատու զինծառայողները
- «Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը
- Գերությունից վերադարձած զինծառայողներից մեկը չի կալանավորվի