Ակցիա գլխավոր դատախազության դիմաց՝ «Ազատություն Աշոտ Երկաթին»
Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է «Ազատություն Աշոտ Երկաթին» խորագրով: Մասնակցում են քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ։
Նրանք պահանջն է ազատ արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար, 3 պատերազմների մասնակից հրամանատարին, ով արդեն մեկ ամիս է ինչ գտնվում է կալանքի տակ։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ այսօրվա հավաքը հիշեցում է՝ «մեր ազգի մեջ կան մարդիկ, որոնց սիրտը բաբախում է այն ցավով, որ բոլորս զգում ենք, այդ ցավը նաև անարդարության պատճառով է»։
Նա նշեց, որ Հայաստանում ժամանակը կանգ է առել 2020 թ. նոյեմբերի 9-ին. «Ժամանակը կանգ է առել, քանի որ մեր վերջին անհետ կորած զինվորը, ռազմագերին չի վերադարձել Հայաստան, վերջին զոհվածի աճյունը չի թաղվել Եռաբլուրում և ամենակարևորը՝ չի պատժվել այս ամենի մեղավորը։
Սա անարդար է»,- նշեց քաղաքական գործիչը։
Նրա խոսքով, Աշոտ Մինասյանը մենակ չէ, քանի որ նրա հետ միասին քաղաքական հետապնդման են ենթարկվում և ազատությունից զրկված են Գառնիկ Իսագուլյանը, Առուշ Առուշանյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մանթաշյանը, բազմաթիվ այլ մարդիկ, որոնց համար Հայաստանը չի ավարտվել նոյեմբերի 9-ին և իրենք ուզում են տեսլական։
«Այդ տեսլականն ուզում ենք նաև մենք։ Այդ տեսլականն է՝ Հայաստանն առանց Նիկոլի։ Այս մարդիկ վտանգ են բոլորիս համար, երկրի համար»,- ասաց Աշոտյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ իրավական հիմք չկա, որ Աշոտ Մինասյանը մնա անազատության մեջ։
«Երեք պատերազմի մասնակից, հերոսական հրամանատար ու մեղադրում են ապօրինի զենք պահելու մեջ։
Այնպես են անում, որ մեկ րոպե ավելի մնա անազատության մեջ»,- նշեց նա։
Իրաապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով, վերջին երեք տարիների ընթացքում ինչ կատարվում է Հայաստանում՝ քաղաքական հետապնդումներ ու քաղաքական բանտարկյալներ, չի եղել անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ։
«Հարուցված քրեական գործերի մեջ որևէ հիմք չկա։ Վարչապետ կոչեցյալը կանչում է իր գրպանային մարմիններին՝ ԱԱԾ, ոստիկանություն, քննչական մարմիններ ու նրանց վրա խժժում է՝ այս ինչի վրա քրեական գործ հարուցեք։ Նրանք պետք է մի բան գտնեն քրեական գործ հարուցելու համար»,- նշեց Ա. Իշխանյանը։
Ակցիայի ողջ ընթացքը՝ news.am-ի տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
- Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը դիմել է դատախազություն
- Աշոտ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է
- Հնարավորություն տալ հայրենի հողի համար պայքար մղած Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը
- Քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված. Միհրան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին