Եվրոպան՝ դուրս թողնված միջազգային օրակարգային հարցերի քննարկումից
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների վերջին հեռախոսազրույցը Եվրոպային հերթական անգամ ստիպել է միջազգային օրակարգի առանցքային հարցերի քննարկումից իրեն «դուրս թողած զգալ։ Գերմանական Der Tagesspiegel թերթի հոդվածից մեջբերում է արել «ՌԻԱ նովոստի»-ն։
Ըստ հոդվածագրի՝ չնայած եվրոպացի գործընկերների հետ սերտ համագործակցության մասին ԱՄՆ-ի հավաստիացումներին, վերջիններս փաստացի ներգրավված չեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի և անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում, որոնք Ռուսաստանը պահանջում է Արևմուտքից։
«Մենք չենք ցանկանում հանդիսատես լինել, որի թիկունքում որոշումներ են կայացվում»,-ասել է ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Խոսեպ Բորելը՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հեռախոսազրույցից առաջ տված հարցազրույցում։
Իր հերթին Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կոչ է արել ԵՄ-ին ներառել անվտանգության ճարտարապետության բանակցային գործընթացում՝ որպես ամենաշատ շահագրգիռ կողմերից մեկը։