Սաակաշվիլին սպառնում է նորից հացադուլ սկսել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջում է օտարերկրյա բժիշկներին թույլ տալ այցելել իրեն, ինչպես նաև՝ իրավունք տալ գաղտնի շփվել փաստաբանների հետ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Շոթա Թութբերիձեն: Նա ասել է, որ հակառակ դեպքում հունվարի 6-ին քաղաքական գործիչը կրկին հացադուլ կհայտարարի։
«Մենք պահանջում ենք անհապաղ ներգրավվել Միխայիլ Սաակաշվիլիի բուժմանը և բժիշկների ընդունել ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Նիդեռլանդներից: Մենք հնարավորություն չունենք գաղտնի կապ պահպանել Միխայիլ Սաակաշվիլիի հետ, ինչը խախտում է Փաստաբանի և վստահորդի հիմնարար իրավունքները»,-ասել է Թութբերիձեն:
Նախկին նախագահը Վրաստան է մտել 2021 թվականի հոկտեմբերի սկզբին երկրում կայանալիք տիմ ընտրությունների առաջին փուլից քիչ առաջ, որից հետո կալանավորվել և բանտարկվել է։ Բանտում նա հացադուլ էր հայտարարել, քանի որ իրեն քաղբանտարկյալ է համարում։ Առողջական վիճակի վատթարացման պատճառով քաղաքական գործիչը նախ հոսպիտալացվել է բանտային հիվանդանոցում, իսկ հետո՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում։ Նոյեմբերի 20-ին նա հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին։ Անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին Սաակաշվիլին կրկին տեղափոխվել էր Ռուսթավի բանտ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ուշագնաց է եղել
- Բժիշկները Սաակաշվիլիին թույլ են տվել լիարժեք սնվել
- Սաակաշվիլի-Մարգվելաշվիլի-Զուրաբիշվիլի հանդիպում՝ հանուն համազգային երկխոսության
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան