Իմունիտետը բարձրացնող սուպերմթերքները
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը թվարկել է հինգ «սուպերմթերք», որոնք կարող են օգնել բարձրացնել մարդու իմունային համակարգը: Բացի այդ, դրանք թույլ են տալիս օրգանիզմին ավելի հեշտությամբ դիմակայել հիվանդությունները և ավելի արագ վերականգնվել: «Գազետա ռու»-ն ներկայացնում է Medic Forum-ի հրապարակումը։
Առաջին հերթին դրանք ցիտրուսային մրգեր են, որոնք աջակցում են իմունային համակարգի գործունեությանը և օգնում արդյունավետ պայքարել վարակների դեմ։ Բրոկկոլին իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ A, C, E վիտամիններ, ինչպես նաև բջջանյութ, հակաօքսիդանտներ։ Սխտորը պարունակում է մեծ քանակությամբ ծծմբային միացություններ։ Այն օգնում է նվազեցնել մրսածության վտանգը կամ հեշտացնել դրա հաղթահարումը։
Մասնագետների կարծիքով՝ կոճապղպեղը ևս մեկ առողջարար «սուպերմթերք» է։ Այն հակաբորբոքային հատկություն ունի, իսկ կոճապղպեղի թեյը կարող է օգնել թեթևացնել կոկորդի ցավը:
Նաև՝ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել հավի միս՝ վիտամին B6-ի աղբյուր։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան