Միջուկային հնգյակի՝ անվտանգության վերաբերյալ հայտարարությունը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները հայտարարություն են տարածել միջուկային պատերազմի կանխման և միջուկային զենք ունեցող երկրների միջև պատերազմը կանխելու մասին: Հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիայի Հանրապետությունն իրենց առաջնային պարտականությունն են համարում միջուկային զենք ունեցող երկրների միջև պատերազմը կանխելը և ռազմավարական ռիսկերը նվազեցնելը:
Մեզանից յուրաքանչյուրը մտադիր է պահպանել և էլ ավելի ամրապնդել մեր ազգային միջոցառումները՝ կանխելու միջուկային զենքի չարտոնված կամ ոչ միտումնավոր օգտագործումը։ Մենք կրկնում ենք մեր նախկին ոչ թիրախային հայտարարությունների արդիականությունը և վերահաստատում ենք, որ մեր միջուկային զենքերն ուղղված չեն միմյանց կամ որևէ այլ պետության դեմ:
Մենք ընդգծում ենք մեր հանձնառությունը՝ աշխատելու բոլոր երկրների հետ՝ ստեղծելու անվտանգության միջավայր, որն ավելի նպաստավոր կլինի զինաթափման հարցում առաջընթացի համար՝ միջուկային զենքից զերծ աշխարհ կառուցելու վերջնական նպատակով՝ առանց որևէ մեկի անվտանգությունը խախտելու: Մենք մտադիր ենք շարունակել երկկողմ և բազմակողմ դիվանագիտական մոտեցումների փնտրտուքը՝ ռազմական առճակատումից խուսափելու, կայունությունն ու կանխատեսելիությունը բարձրացնելու, փոխըմբռնումն ու վստահությունը բարձրացնելու և սպառազինությունների մրցավազքը կանխելու համար, որը ոչ ոքի օգուտ չի բերում և սպառնալիք է դառնում բոլորի համար։ Մենք վճռական ենք կառուցողական երկխոսության մեջ մտնելու՝ փոխադարձ հարգանքի և միմյանց անվտանգության շահերի և մտահոգությունների ճանաչման վրա հիմնված»,-ասված է հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները