Հունվարի 3-ի դրությամբ մեկ օրում Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 29 նոր դեպք
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հայտնաբերվել է վարակի 29 նոր դեպք:
Կատարվել է 2840 թեստավորում
Արձանագրվել է նաև 140 առողջացման և 6 մահվան դեպք:
«Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331998 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7983 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1509 է:
Ընդհանուր կատարվել է 2577537 թեստավորում»,-ասվում է ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան