Հայաստան-2022՝ թանկացումներ և սահմանափակումներ
ՀՀ կառավարությունը, պետական գերատեսչությունները և անկախ մարմինները նախորդ տարի մի շարք որոշումներ կայացրեցին, որոնց արդյունքում 2022 թ. հունվարի 1-ից հանրապետությունում կլինեն թանկացումներ և նոր սահմանափակումներ:
2022 թվականի հունվարի 1-ից ջրի սակագինը կդառնա 200 դրամ՝ ներկայիս 180 դրամի փոխարեն։ «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը» նախորդ տարի սահմանել է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ: Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ էլեկտրաէներդիայի սակագինն էլ 4.7 դրամով կթանկանա մեկ ամսից՝ փետրվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ այս տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կկարողանան հանրային սննդի , մշակութային վայրեր այցելել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն էլ ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է, որ հունվարի 1-ից արգելվում են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։
Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուզում եմ տեղեկացնել, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքի մի շարք կարևոր դրույթներ։
Ըստ այդ դրույթների այլևս արգելված են ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։
Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը»:
Թորոսյանի կարծիքով՝ այս ամենը «էականորեն իջեցնելու է ծխախոտի օգտագործումը մեր երկրում, ինչն էականորեն ազդելու է մեր բնակչության առողջության բարելավման և մեր երկրի տնտեսության զարգացման վրա»։
2022թ հունվարի 1-ից վաճաքի կետերում արգելվում է նաև պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու իրացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին