Ադրբեջանում սահմանապահը սպանել է երեք ծառայակցին
Ադրբեջանի սահմանապահ ուղեկալում զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակիցների ուղղությամբ: Հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել` հայտնում է հանրապետության պետական սահմանային ծառայությունը։ Լուրը հաղորդում է «Լենտա ռու»-ն:
«Ժամկետային զինծառայող սերժանտ Էվեզլի Էլխան Մուհամմադ օղլուն, անհայտ պատճառով, կրակ է բացել ծառայողական զենքից և սպանել սահմանապահ զորամասի զինծառայողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սահմանապահի կողմից մյուս զինծառայողների վրա կրակելու պատճառը հայտնի չէ, նա նետել է զենքը և դիմել փախուստի: Նրա որոնողական աշխատանքները շարունակվում են։
Եվս մեկ լուր «հարևան» Ադրբեջանից՝ դեկտեմբերի 30-ին, հայտնի էր դարձել, որ պայթյուն էր որոտացել Բաքվի կենտրոնում՝ Flame Towers հյուրանոցի մոտ։ Նախնական տվյալներով՝ այն գազի արտահոսքի հետևանք է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները