Եվրոպայում գազի ֆյուչերսները վաճառվում են հազար խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից էլ էժան
Լոնդոնի ICE բորսայի տվյալներով՝ 2022 թվականի առաջին առևտրային օրը Եվրոպայում գազի գները հազար խորանարդ մետրի դիմաց 800 դոլարից իջել են ներքև։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Բորսայի բացման ժամանակ փետրվարյան ֆյուչերսները վաճառվում էին 817 դոլարով: Բայց հետո անկումն արագացավ, և ժամը 11:20-ի դրությամբ արժեթղթերն իջան մինչև 772,4 դոլար՝ 6%-ով:
Առևտրի նախորդ օրը՝ դեկտեմբերի 31-ին, նոյեմբերի 10-ից ի վեր առաջին անգամ գնանշումները իջել են 800 դոլարից, իսկ հաշվարկային գինը կազմել էր 821,9 դոլար:
Գազի եվրոպական շուկան ամառվանից տենդի մեջ է: Գներն աստիճանաբար բարձրացել են, իսկ աշնան սկզբից մի քանի անգամ թարմացրել են իրենց պատմական ռոկքրդները, որին հաջորդել է մի փոքր անկում։ Դեկտեմբերի 21-ին գրանցվեց ևս մեկ ռեկորդ՝ ֆյուչերսները հատեցին 2190 դոլարի շեմը 1000 խ/մ-ի դիմաց, բայց տարեվերջին այն կրկին ընկան 800 դոլարից: