Իրավունք 18:59 03/01/2022 Հայաստան

Ավարտվել է Տարոն Մարգարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ավարտվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց մասով քրեական գործի նախաքննությունը:

«Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է հետևյալը.
Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված 13.172 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, խմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, դեռևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցված հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմվելիք հողամասի նոր հատակագծով դպրոցի տարածքում չներառել և դուրս թողնել 3693,12 քմ. մակերեսով՝ դպրոցին պատկանող հողակտորը:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, անտեսելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետի 02.12.2002թ. թիվ 2448-Ա որոշման հիման վրա հաստատված թիվ 2365-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, կատարելով պաշտոնական կեղծիք՝ համապատասխան եզրակացության մեջ ներառել են ակնհայտ կեղծ տեղեկություններ. այն է՝ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշել են, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի կրկնակի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեում գտնվող դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 9478,88 քմ:

Հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, արդեն իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 30.12.2011թ. թիվ 7305-Ա որոշմամբ հաստատվել է նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող, «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի 13.172 քմ մակերես ունեցող հողամասը արհեստականորեն նվազեցվել է 3693,12 քմ մակերեսով:

Այնուհետև, Տարոն Մարգարյանը դպրոցի հողամասի սահմաններից դուրս թողնված նշյալ մակերեսով հողատարածքից 3569,8 քմ մակերեսով, Մ. Բաբաջանյան փողոց 8/2 հասցեում գտնվող հողամասը 2012թ. հուլիսի 13-ի թիվ 5198-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում 22.659.900 ՀՀ դրամով հողամասը ձեռք բերած անձնավորությունն օրեր անց այն բաժանել է երկու հավասար հողամասերի և համապատասխանաբար 4 մլն և 3 մլն ՀՀ դրամով օտարել է Տարոն Մարգարյանի սանիկին, իսկ մյուսը հողակտորը՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:
Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով, շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով՝ հիշյալ օտարման արդյունքում դպրոցը զրկվել է փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, իսկ պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Բացի այդ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած 6452,9 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածքներ, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ միասին, նախաձեռնել է հիշյալ կազմակերպության զբաղեցրած հողամասի սահմանները վերաճշտելու գործընթաց:

Գործելով նախկին քաղաքապետի հանձնարարությամբ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, նշված պաշտոնյաների գործողությունների արդյունքում ուսումնական հաստատության հողամասի մակերեսը նվազեցվել է 580,63 քմ-ով՝ պաշտոնական կեղծիքի արդյունքում կազմված եզրակացության մեջ հողամասի սահմանները փոփոխելու և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու փոխարեն նշելով, որ տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի վերաճշգրտումից պարզվել է, որ քաղաքաշինական իրադրության փոփոխությունների արդյունքում մանկապարտեզի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 5872.27 քմ.՝ սեփականության իրավունքի գրանցման վկայականում ամրագրված 6452.9 քմ.-ի փոխարեն:

Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված՝ վերոգրյալ մակերեսով հողատարածքից 575 քմ մակերեսով, Տիտոգրադյան 17/1 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013թ. հունվարի 15-ի թիվ 69-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը՝ 5.433.800 ՀՀ դրամով ձեռք է բերել իր ընտանիքի մտերիմը՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը:

Ավելին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Ավանեսովի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության զբաղեցրած հողատարածքից կրկին իր մերձավորների համար առանձնացնել և վերջիններիս օտարել հողատարածք, Երևանի քաղաքապետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, վերոնշյալ նույն ընթացակարգով դարձյալ հանձնարարել է կատարել «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված հողամասի նոր հատակագծում ուսումնական հաստատության տարածքում չներառել և դուրս թողնել այս անգամ արդեն՝ 863,34 քմ. մակերեսով հողակտորը:

Այնուհետև, ուսումնական հաստատության հողամասի սահմաններից դուրս թողնված նույնքան մակերեսով, Տիտոգրադյան 17/3 հասցեում գտնվող հողամասը Երևանի քաղաքապետի՝ 2014թ. հոկտեմբերի 15-ի թիվ 3885-Ա որոշմամբ ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը 8.442.063 ՀՀ դրամով կրկին օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին:

Հետագայում, Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի 27.02.2015թ. թիվ 495-Ա որոշմամբ, Տիտոգրադյան 17/1 և Տիտոգրադյան 17/3 հասցեներում գտնվող վերը նշված հողամասերը, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են վերոնշյալ ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող՝ Տիտոգրադյան 17 հասցեի հողատարածքին:

Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի  և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների այս գործողությունների հետևանքով Երևան համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ ՀՈԱԿ-ին զրկելով փաստացի իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից:

Իրականացված անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, մտադրություն ունենալով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող և պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված 15523 քմ մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, պետական գույքի կառավարման վարչության պետի՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հիշյալ դպրոցի տնօրենի հետ քննարկումների ժամանակ, վերջինիցս թաքցնելով իր իրական մտադրությունը, առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու նպատակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դպրոցի սահմաններից դուրս բերել դպրոցի տարածքում նախկին տարիների ընթացքում կառուցված ստորգետնյա ավտոտնակները: Դպրոցի տնօրենից ստանալով համանուն բովանդակությամբ դիմում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հասցեագրված գրությամբ Արման Սահակյանն այն ուղարկել է Երևանի քաղաքապետարան՝ համայնքի ղեկավարին խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը կատարել սահմանների ճշտում: Ուղարկելով նշված դիմումը՝ Արման Սահակյանը Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից, կատարվելիք չափագրության արդյունքներով դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների հետ որևէ կապ չունեցող, դպրոցապատկան հողամասի՝ միմյանցից անջատ ևս երկու հողակտոր:

Առանց օբյեկտիվ հիմնավորումների և պատճառաբանվածության, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմվել ու ներկայացվել են ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաները և անհիմն եզրակացությունը, համաձայն որի՝ դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671.57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված 15523 քմ փոխարեն: Տեղյակ լինելով, որ սահմանների ճշտումը կատարվում է պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և որ սահմանների ճշգրտման արդյունքում բացի դիմումում նշված հողակտորից դուրս են բերվել ևս երկու այլ հողակտորներ, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության  շահերին հակառակ, անտեսելով, որ հողամասի մակերեսի նվազեցումը պայմանավորված է 02.12.2002թ. թիվ 2252-2002 գլխավոր հատակագծով որոշված սահմանների փոփոխությամբ, քաղաքապետարանի աշխատակիցները կատարել են պաշտոնեական կեղծիք՝ հողամասի սահմանների փոփոխման և դրա հետևանքով հողամասի մակերեսը նվազելու մասին գրառման փոխարեն՝ դարձյալ նշելով տարածքի տեղագրական հանույթի վերաճշգրտման հանգամանքը:

Հիմք ընդունելով վերը նշված կեղծ եզրակացությունը, կազմվել է Երևանի քաղաքապետի որոշման նախագիծ, որով սահմանել է, որ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11671,57 քմ, առաջարկվել է չեղարկել նախկինում հաստատված գլխավոր հատակագիծը և վավերացնել նոր հատակագիծ, որով Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող և Երևանի քաղաքապետարանի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15523 հա  հողատարածքը նվազեցվել  է 3851,43 քմ. ընդհանուր մակերեսով և արդյունքները ներկայացվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն: Այնուհետև նշված որոշումը և նոր հատակագիծը ներկայացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար:

Նվազեցված՝ 3851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներն ընդունվել են որպես համայնքային սեփականություն և Երևանի քաղաքապետի 2014թ. հունիսի 11-ի թիվ 2235-Ա որոշմամբ ներկայացվել են աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի և Երևանի քաղաքապետարանի վերը նշված աշխատակիցների հանցավոր գործողությունների հետևանքով ևս պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ արդյունքում նաև հիշյալ դպրոցին  փաստացի զրկելով իրեն ամրակցված հողատարածքը ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից:

Վերոգրյալ արարքների կատարման համար առաջադրվել են համապատասխան մեղադրանքներ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (երեք դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հողհատկացման և հողօգտագործման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով  և ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության գեոդեզիական բաժնի պետի տեղակալ Արամ Ենգոյանին, նույն բաժնի առաջատար մասնագետներ Տիգրան Փոթիկյանին, Միքայել Հակոբյանին և առաջին կարգի մասնագետ Հայկ Պետրոսյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթացման նպատակով:

2021թ. դեկտեմբերի 30-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատելու և քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասվում է հաղորդագրության մեջ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:04
Եթե ձեր ասածն այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմը չկա նման բան. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարահատվածը Ադրբեջանին տալու մասին
«Հայասան-Վարստան միջպետական ճանապարհը՝ Մ4-ը որ կա Ոսկեպարի և Կիրանցի միջև որևէ հատվածի հանձնում ադրբեջանական կողմիցն կա՞, թե՞...
Աղբյուր` Panorama.am
16:55
Պետությունը գնում է, փարվում է մարդուն ու ասում՝ եղբայր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. Փաշինյանը համընդհանուր հայտարարագրման մասին
«Հայտարարագրման համակարգը կարևոր է ապապետությանից պետություն անցման տրամաբանության մեջ»,-ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի...
Աղբյուր` Panorama.am
16:25
Փոխադրամիջոցի գույքահարկից ազատվում են հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը
Ազգային ժողովի հունվարի 22-ի հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և...
Աղբյուր` Panorama.am
16:25
Ալիևի արտաքին քաղաքական ձևակերպումները շահավետ են Փաշինյանի ներքին քաղաքական ամբիցիաներին. Վիգեն Հակոբյան
Ալիևը տարեսկսզբին տված հարցազրույցում մի շարք սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի ուղղությամբ, որոնց ՀՀ գործող իշխանություններն ընդամենն...
Աղբյուր` Panorama.am
15:57
ՔՊ-ականները սպառեցին ԱԺ նիստերի օրակարգը՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը 1000 դրամից բարձրացնելով 50.000 դրամի
ԱԺ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով ընդունվեցին բոլոր օրինագծերը և սպառվեց օրակարգը։ Ընդունվեցին հետևյալ օրինագծերը. «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցածից
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ցնցված է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգությունից։ «Բոլուի լեռնադահուկային...
Աղբյուր` Panorama.am
15:37
«Սահակյանց» ստուդիային տարածքից զրկելու կառավարության որոշումը Դավիթ Սահակյանցը կապում է իր քաղաքական հայացքների հետ
Հայաստանի կառավարության 2024 թվակաի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում գտնվող «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ինքնաառաջադրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամի 15 թեկնածու
Փետրվարի 10-ին կայանալիք Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում կայանալու է նաև ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունը։ Խորհրդի անդամի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Տիգրան Ավինյանը հանդես եկավ հայտարարությամբ տրանսպորտի գնի նոր փոփոխությունների մասին
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ պատրաստվում են փետրվարի 11-ին կայանալիք ավագանու նիստում փոփոխություններ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Մասիս Մելքոնյանի կազմը ստում է. դատարանի որոշումը Գարիկ Գալեյանին չի ուղարկվել
Այսօր հայտնի դարձավ, որ թեև 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վերաբերյալ դատավոր Մասիս Մելքոնյանի կողմից...
Աղբյուր` Panorama.am
15:01
Սա հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք-ձեռքի տված, աշխատելու. Արսեն Թորոսյան
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ....
Աղբյուր` Panorama.am
14:50
Քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակության դեպքը. օտարերկրացի երիտասարդները ձերբակալվել են
Հունվարի 21-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 3 անհայտ անձինք իր բնակության վայրում բացահայտ...
Աղբյուր` Panorama.am
14:45
ՊՆ-ին կից կոլեգիայի նիստ է հրավիրվել
Հունվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:33
Գումարները պետք է հետ վերադարձվեն, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք. Ժաննա Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
«Սպասում ենք կազմակերպության արձագանքին և մեր գործողությունները պարզ են՝ պայմանագրի դրույթներից ելնելով նախատեսում ենք, որ գումարների...
Աղբյուր` Panorama.am
14:10
Վարուժան Գեղամյան. Հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը
Հունվարի 20-ից Կարսի շրջանում՝ Հայաստանի Հանրապետության սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա սկսվել են և մինչև փետրվարի 7-ը շարունակվելու...
Աղբյուր` Panorama.am
13:48
ՔՊ-ն առաջադրեց և 64 կողմ, 1 դեմ ձայներով Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հանձնաժողովի նախագահ
«ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր Արսեն Թորոսյանի թեկնածությունը և ԱԺ 107 պատգամավորից...
Աղբյուր` Panorama.am
13:41
Փաշինյանի աներձագն ամուսնալուծվել է. նա մանրամասներ ներկայացրեց իր տան թալանի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը Ագզային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:26
Բաբկեն Թունյանը տրանսպորտի թանկացման հարցում համակարծիք է Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հետ
ԱԺ «Քաղաքացիական պահմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այն կարծիքին է, որ հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:16
Ելույթիս ընթացքում ես քննադատել եմ ՔՊ-ին, այսինքը՝ իշխող կուսակցությանը. ՔՊ-ական պատգամավոր
«Հանդիպել եմ մամուլի նման հրապարակումների և պետք է ասեմ, որ ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, որևէ ծեծկռտուք և որևէ վեճ...
Աղբյուր` Panorama.am
13:13
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին
ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից
«Քիչ առաջ Ալեքսանդր Սիրունյանը, ով առաջադրված էր որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, հանդես եկավ հայտարարությամբ և իր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Հանրությունը սպասում է, որովհետև այն միայն ԱՆԻՖ-ում 10 մլրդ դրամի մսխում չէ. Թադևոս Ավետիսյան
«Իմ թույլ տալն այնքան էլ էական չէ, հանրությանը, այնուամենայնիվ, շատ  է հետաքրքրում, որովհետև խոսքը 10 մլրդ ՀՀ դրամի մասին է»,-...
Աղբյուր` Panorama.am
12:14
Եթե կա մեկը, որին պետք է խորհուրդ տալ կրթվել ու չդոփել տեղում, ապա դա այսօրվա քաղաքային իշխանությունն է. Պիպոյան
«Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր քաղաքացիական անհնազանդության ակցիան իրականացնելու»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
12:14
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից
Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}