Զգույշ քլորի հետ
Օմսկում քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ ինը երեխաներ քլորի գոլորշիներից թունավորվել են: ՌԴ Քննչական կոմիտեի կայքի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:
«Հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով («Սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չբավարարող ծառայությունների մատուցում». ),- ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հետաքննության՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին քաղաքի սաունաներից մեկում, այնտեղ հանգստացել են երեք ընտանիք՝ երեքից մինչև 13 տարեկան ինը երեխաներով, տուժածների վիճակը գնահատվում են բավարար, նրանք բժիշկների հսկողութայն տակ են։ Դեպքի վայրում աշխատում են քննիչները, ջրավազանից ջրի նմուշներ են վերցրել, վկաներին հարցաքննում են։