Կրասնոյարսկ-Երևան չվերթի ուղևորն օդանավում 199 հազար ռուբլի է թողել
Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվել է ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:
Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները