Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք, մահացել է 3 քաղաքացի
Հայաստանում հունվարի 4-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405-ի։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345126 դեպք, որոնցից 332201 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3429 պացիենտ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7986 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1510 է:
Նշվում է նաև, որ մեկ օրում կատարվել է 4036 թեստավորում։ Ընդհանուր կատարվել է 2581573 թեստավորում:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում