Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 8 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 31, մարմնական վնասվածք պատճառելու` 5, ընտանեկան բռնության՝ 3, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու ու սուտ մատնության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները