37 թիվն ամրապնդվում է. Նարեկ Սամսոնյանի դեմ նոր քրգործ է հարուցվել՝ անանուն աղբյուրի հաղորդման հիման վրա
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ նոր քրեական գործ էհարուցվել՝ անանուն աղբյուրի հաղորդման հիման վրա: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեականօրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։
Խոսքը հաղորդաշարի ընթացքում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականների մասին է, որնիրավապահ մարմինների կողմից գնահատվել է որպես ծանր վիրավորանք:
Նարեկ Սամսոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական գործը հարուցվել է անանունաղբյուրի հաղորդման հիման վրա, որն արվում էր 1930-ական թվականներին և հայտնի էր որպես Բերիայի և Յեժովի ձեռագիր, այսինքն՝ անանուն մատնագրեր:
Սամսոնյանը հայտնեց, որ դեռևս չի հրավիրվել հարցաքննության, նոր է ստացել քրեական գործհարուցելու որոշման պատճենը: Նյութերի նախապատրաստման ընթացքում Սամսոնյանը բացատրությունէ տվել ոստիկանությունում:
«Բացատրության մեջ հստակ գրվել է, որ գործ չունենք հայհոյանքի հետ: Իրականում գործ չունենքհայհոյանքի հետ, շատ հստակ անունները նշվում են՝ ֆանտաստ գրողի անունը, մյուս մոդելի անունը: Այսինքն՝ ակնհայտ և ծիծաղելի է այդտեղ հայհոյանք տեսնելը, այն դեպքում, երբ մենք պարբերաբար նշումենք, որ այդտեղ հայհոյանք չկա»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, անոնիմ հաղորդումըդիտարկվել է որպես քրեական գործի հարուցման հիմք:
Սամսոնյանը գտնում է, որ այս ամենը բացառապես քաղաքական հետապնդումների գործիք է և արդենհասել են նրան, որ անանուն հաղորդումնրի հիման վրա են քաղաքական հետապնդման փորձ անում:
«Այդ փորձը քրեական գործ է դառնում: Ասյտեղ խնդիրը ես չեմ, խնդիրը՝ համակարգային է դառնում: Այսինքն՝ ցանկացած մարդու հարևանը կարող է անանուն ինչ-որ բան գրի՝ այս իշխանությունների չսիրածքաղաքական գործիչների վերաբերյալ և այդ հիմքով քրեական գործեր հարուցեն, մարդկանց հարցաքննենև այլն՝ այս հոդվածով, թե՝ այլ: Խնդիրը միայն 137.1-րդ հոդվածը չէ, խնդիրը անոնիմկաներովաշխատանքն է դատախազության կողմից: Կասկած չունեմ, որ սա պարտադրված է հենցդատախազության կողմից՝ կոնկրետ Արթուր Դավթյանի հովանավորությամբ»,- ընդգծեց Սամսոնյանը:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 7-րդ կետն արգելում է անանուն աղբյուրների հիման վրա քրեական գործի հարուցումը:
«Չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ», - ամրագրում է քրդատօրենսգիրքը, որն արհամարհվում է ու պարբերաբար խախտվում դատախազաքննչական մարմինների, ոստիկանության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում