Շվեդիայի թագավորն ու թագուհին վարակվել են կորոնավիրուսով
Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավի և Սիլվիա թագուհու կորոնավիրուսի թեստերը դրական արդյունք են տվել, նրանք թեթև ախտանշաններ ունեն։ Այս մասին հայտնել է շվեդական ռադիոն, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Շվեդիայի թագավորի և թագուհու կորոնավիրուսի թեստերը, ըստ թագավորական պալատի հաղորդագրության, դրական արդյունք են տվել: Նրանք թեթև ախտանշաններ ունեն և իրենց լավ են զգում ստեղծված իրավիճակում» - ասված է ռադիոյի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ թագավորն ու թագուհին լիովին պատվաստվել են COVID-19-ի դեմ և ռևակցինացիա են անցել։