Սանկտ Պետերբուրգը 2021թ-ին ընդունել է ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ
2021 թվականին Սանկտ Պետերբուրգ է այցելել ավելի քան 6 միլիոն զբոսաշրջիկ, ինչը երկու անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշները: «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
«Մեր խնդիրը զբոսաշրջիկների հոսքը վերականգնելն է սահմանափակումների վերացումից և սահմանների բացումից հետո»,- ասել է նա։
Բեգլովը պատմել է, որ Պետերբուրգը լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսել օտարերկրյա զբոսաշրջիկների ներգրավման ուղղությամբ, ինչպես նաև ակտիվացնում է մասնակցությունը միջտարածաշրջանային ծրագրերին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2019 թվականին Սանկտ Պետերբուրգը ռեկորդային թվով զբոսաշրջիկներ է ընդունել։ Ընդհանուր առմամբ, հյուսիսային մայրաքաղաք է այցելել 10,5 մլն զբոսաշրջիկ, որոնցից կեսը՝ օտարերկրյա: Իսկ 2020 թվականին դեպի Սանկտ Պետերբուրգ տուրիստական հոսքը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կազմել է մոտ 3 մլն մարդ: