Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում
Վարդենիսում այսօր պետք է տեղի ունենար նորընտիր համայնքապետի երդմնակալության արարողությունը: Սակայն մեծաթիվ ոստիկաններ են բերվել համայնքապետարանի շենքի մոտ։ Նրանք պատ են կազմել և թույլ չեն տալիս «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին մտնել համայնքապետարան։
Հիշեցնենք, որ ընդդիմադիրների միասնական թեկնածու Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետ է ընտրվել դեկտեմբերի 30-ին՝ «Միասնական Վարդենիս» և «Ահարոն Խաչատրյան» դաշինքների կողմից։ Իսկ իշխող՝ ՔՊ-ական թեկնածու Արամ Մելքոնյանն առաջարկել է ընդդիմությանը վայր դնել մանդատները ու նոր ընտրություններ անցկացնել: Նա հայտարարել է, որ Ահարոն Խաչատրյանի ընտրվելը որպես համայնքապետ, իրավական տեսանկյունից առոչինչ է, նաև դիմել են վարչական դատարան։
Ահարոն Խաչատրյանն ասաց՝ միջնորդություն է ներկայացվել, որ միջանկյալ որոշում կայացվի, սակայն այդ միջնորդությունն այս պահին բավարարված չէ, ուստի իրենք կարող են մուտք գործել համայանքապետարանի շենք: Սակայն ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ իրենք թույլ չեն տալու ավագանու մուտքը համայնքապետարանի շենք, և ավագանու անդամները կարող են երդմնակալության արարողությունը կատարել մեկ այլ վայրում:
Քանի որ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի և «Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամներին թույլ չտվեցին մտնել համայնքապետարան, Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ շենքի բակում։
Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեկտեմբերի 30-ին կայացել է նիստ, ընտրվել է համայնքապետ, մինչդեռ այդ նիստին ՔՊ-ականները չեն մասնակցել, սակայն նրանց հրավեր ուղարկվել է։
«Մենք կոալիցիա ենք կազմել, ունենք 14 մանդատ, ՔՊ-ն՝ 13 մանդատ։ Քանի որ մենք մեծամասնություն ենք կազմում, ըստ օրենքի, արել ենք նիստը և ընտրել են համայնքի ղեկավար։ Ամեն ինչ եղել է օրենքի շրջանակում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները