Ալյուրի և հացի արտադրության ծավալները նվազել են
Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են։ ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 217 հազար 929.3 տոննա հաց, ինչը 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2.4%-ով։
2020 թ-ի 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 223 հազար 316.0 տոննա հաց։
Նշենք, որ 24.7%-ով նվազել է նաև ալյուրի արտադրությունը։ Մասնավորապես, 2021 թ-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում արտադրվել է 122 հազար 310.8 տոննա ալյուր, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ 162 հազար 453.3 տոննա։
Ինչ վերաբերում է մակարոնեղենի արտադրությանը, ապա այստեղ ևս արտադրության ծավալները զգալի նվազել են։ Այսպես, նախորդ տարվա 10 ամիսներին մակարոնեղենի արտադրությունը կազմել է 4 հազար 157.3 տոննա՝ 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 23.7%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան