«Apple»-ը դարձել է առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 3 տրլն դոլարը
«Apple»-ը դարձել է պատմության մեջ առաջին ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 3 տրլն դոլարը։ Այս մասին վկայում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում սակարկությունների տվյալները, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Երկուշաբթի օրը բորսաում ընկերության բաժնետոմսերի արժեքը գերազանցել է 182.85 դոլարը՝ աճելով մոտ 3%-ով, ինչի հետևանքով ընկերության կապիտալիզացիան գերազանցել է 3 տրլն դոլարը: Սակայն ավելի ուշ բաժնետոմսերի արժեքը փոքր-ինչ նվազել է՝ հասնելով 182.52 դոլարի, որի արդյունքում կապիտալիզացիան նվազել է 3 տրլն դոլարի նշագծից:
1976 թվականին հիմնադրված «Apple»-ն արտադրում է iPhone, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ և այլ տեխնիկա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին