Իլոն Մասկի կարողությունը կրկին գերազանցել է 300 մլրդ դոլարը
Ըստ Forbes-ի՝ «Tesla»-ի և «SpaceX»-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը երկրորդ անգամ գերազանցել է 300 մլրդ դոլարը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Forbes Real-Time-ի ցուցակի տվյալներով՝ Մասկի կարողությունը մեկ օրում ավելացել է 32,6 մլրդ դոլարով և կազմել 304,2 մլրդ դոլար: Այսպիսով, նա շարունակում է պահպանել առաջատարի դիրքը համաշխարհային միլիարդատերերի վարկանիշում։
2021 թվականի նոյեմբերին, երբ Tesla-ի բաժնետոմսերի գները պատմական ռեկորդ սահմանեցին, Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը հասել է 300 միլիարդ դոլարի:
Ըստ Forbes-ի՝ նախորդ տարվա հոկտեմբերին նա աշխարհի ամենահարուստ մարդն է դարձել՝ 257,6 մլրդ դոլար կարողությամբ: Մինչ այդ պատմության մեջ ամենամեծ կարողությամբ մարդ էր համարվում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը. նրա հարստությունը հասել էր 212 մլրդ դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան