Հայկական ծխախոտի արտադրությունը շարունակում է նվազել
Ծխախոտի արտադրությունը Հայաստանի արդյունաբերության դինամիկ զարգացող եզակի ճյուղերից էր։ Սակայն ծխախոտագործության ոլորտում վերջին ամիսներին անկումը չի դադարում։
ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2020 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 14.1%-ով:
Ըստ Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների՝ այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում արտադրվել է 19 մլն 487.2 հազար հատ սիգարետ, իսկ 2020 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 22 մլն 697.9 հազար հատ։
Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 10%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: