ՔՊ–ական պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանն ուՍեդրակ Թևոնյանը հրաժարականի դիմում են ներկայացրել
ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր` Սեդրակ Թևոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը, այսօր հրաժարականի դիմումներ են ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական էջից։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մեջ: