Ղազախստանի կառավարությունը ցուցարարներին խոստացել է նվազեցնել գազի գինը
Ղազախստանի Ակտաու քաղաքում կառավարության անդամները հանդիպել են գազի գնի բարձրացման դեմ բողոքող ակտիվիստների հետ։ Այս մասին հայտնել են հանրապետության վարչապետի մամուլի ծառայությունից, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Հանդիպմանը հնչել են Ակտաու քաղաքի նախաձեռնող խմբի հետ բանակցությունների ընթացքում ընդունված որոշումները՝ հեղուկացված գազի գնի իջեցման և 50 ղազախական տենգեով (0,11 դոլար) գնի սահմանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ցուցարարներին երաշխավորել են, որ պատասխանատվության չեն ենթարկվի բողոքի ակցիային մասնակցելու համար։
Նշենք, որ տարեսկզբին Ժանաոզենի և Ակտաուի բնակիչները կազմակերպել են չարտոնված հանրահավաքներ՝ բողոքելով հեղուկացված գազի գնի կրկնակի ավելացման դեմ: Ինչպես պարզաբանել են Ղազախստանի էներգետիկայի նախարարությունում, հունվարի 1-ից գները սկսել են ձևավորվել էլեկտրոնային բորսային սակարկությունների առաջարկի և պահանջարկի հիման վրա։
Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է հանձնաժողով ձևավորել իրավիճակի ուսումնասիրման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան