Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նվաճել է հերթական մրցանակը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
Նշվում է, որ կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած, կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի Կառավարության «Պրաբհատ» մրցանակը, լավագույն միջազգային ֆիլմի համար:
Հիշեցնենք, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան